Օրը՝ 60 վայրկյանում | 26.04.2023

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանը նոր հայց է ներկայացրել Հաագայի դատարան ընդդեմ Ադրբեջանի, հաջորդ քայլը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելն է:

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքում իրադրությունը:

Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը խաթարում է վստահությունը խաղաղ գործընթացի նկատմամբ. ԱՄՆ պետքարտուղարություն:

Լաչինի միջանցքի երկայնքով միակողմանի անցակետի ստեղծումը հակասում է լարվածության թուլացման ԵՄ կոչերին. Բորել:

Անցակետի տեղադրման մասով Արևմուտքի իմաստալից պատասխանի բացակայությունը կարող է քաջալերել Բաքվին. Stratfor:

Կապանի օդանավակայանում մոտ 30 տարվա ընդմիջումից հետո վայրէջք է կատարել փորձնական թռիչք կատարած մարդատար ինքնաթիռ:

Էրդողանի ինքնազգացողությունը վատացել է ուղիղ եթերում:

Լոնդոնը Կիևին է տրամադրել սպառված ուրանով արկեր. Միացյալ Թագավորության պաշտպանության փոխնախարար:

Չինաստանը վճռականորեն կնպաստի բանակցային գործընթացին և հրադադարի հաստատմանը. Սի Ծինփինը՝ Վոլոդիմիր Զելենսկուն:

Հեղինակ՝ Լուսինե Մուրադյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում