ԼԼիլիթ Ասատրյան

Առաջիկա օրերին Արցախ ներկրման խոչընդոտների վերացման դեպքում կկարգավորվի կտրոններով ապրանքատեսակների մատակարարումը

Առաջիկա օրերին Արցախ ներկրման խոչընդոտների վերացման դեպքում կկարգավորվի կտրոններով ապրանքատեսակների մատակարարումը
Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեից տեղեկացնում են, որ այսօր Ստեփանակերտի խանութներին առաքվում են միրգ և բանջարեղեն, և խաղաղապահների միջոցով իրականացվող հումանիտար բեռների ներկրման լրացուցիչ խոչընդոտների վերացման դեպքում առաջիկա օրերին հնարավոր կլինի բնականոն հուն մտցնել կտրոններով նախատեսված ապրանքատեսակների համապատասխան ծավալների մատակարարումը:
 
Իսկ բոլոր այն քաղաքացիները, որոնք չեն օգտագործել մինչև ապրիլի 25-ի համար նախատեսված կտրոնները, կարող են դրանցով շարունակել կատարել գնումներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում