Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

ԱԺ-ն ընդունեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը

Արարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնում է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ մանրամասները

ԼԼիլիթ Ասատրյան

Հագարի կամրջի վրա ադրբեջանական անցակետի տեղադրումը նոր լայնածավալ գործողության սկիզբ կարող է լինել. Բրունո Ռետայո

Հագարի կամրջի վրա ադրբեջանական անցակետի տեղադրումը նոր լայնածավալ գործողության սկիզբ կարող է լինել. Բրունո Ռետայո

Ապրիլի 22-ից 25-ը Հայաստանում է Ֆրանսիայի Սենատի ղեկավար Բրյունո Ռետայոյի գլխավորած պատվիրակությունը` մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին: Պատվիրակության անդամները մեկնել են Տեղ գյուղ, որտեղ ապրիլի 11-ին փոխհրաձգություն է տեղի ունեցել:

«Մենք ժամանել ենք` Ադրբեջանից պահանջելու անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը, ազատելու 120 000 հայերին, որ Լեռնային Ղարաբաղում հայտնվել են սարսափելի պայմաններում, նաև այստեղ ենք` պահանջելու վերականգնել Հայաստանի հետ ԼՂ կապը:

Ինչ իմաստ ունի 1915 թ. զոհերի հիշատակի ոգեկոչումը, եթե մենք աչք ենք փակելու ԼՂ-ում տեղի ունեցող էթնիկ ու կրոնական զտման վրա»,- հայտարարել է Ռետայոն` Տեղում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նշել է` վտանգ կա, որ ադրբեջանական զորքերի կողմից դեպի ԼՂ տանող նոր ճանապարհի մուտքի մոտ` ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Հագարի կամուրջի վրա, նոր վերահսկիչ անցակետի տեղադրումը նոր լայնածավալ գործողության սկիզբ է, որը կհանգեցնի Լաչինի միջանցքի մշտական փակման:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում