Կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ վարչապետի զեկույցի հիմնական շեշտադրումները

ԼԼիլիթ Ասատրյան

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրն իրատեսական կդառնա, եթե երկու երկրները ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը: Վարչապետ Փաշինյանը խորհրդարանի արտահերթ նիստում վերահաստատել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այստեղ է, որ հասնում են ամենաբարդ խնդրին՝ Լեռնային Ղարաբաղին: Երկրի ղեկավարը կարևոր է համարել Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորումը, որը կապահովի արցախցիների իրավունքներն և անվտանգությունը:

Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում