ՄՄարիամ Մխիթարյան

Ադրբեջանը դիմել է «Զարգացող ութնյակին» անդամակցելու համար

Ադրբեջանը դիմել է «Զարգացող ութնյակին» անդամակցելու համար

Ադրբեջանը դիմել է D8-ին՝ «Զարգացող ութնյակ» տնտեսական համագործակցության կազմակերպությանն անդամակցելու համար։ Այս մասին Haber Türk հեռուստաալիքին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նա կարևորել է այս կազմակերպության շուտափույթ վերափոխումը D20-ի: Չավուշօղլուն ընդգծել է նաև Իսլամական համագործակցության կազմակերպությունում բարեփոխումների անհրաժեշտությունը:

«Զարգացող ութնյակն» ընդգրկում է Բանգլադեշը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Իրանը, Մալայզիան, Պակիստանը և Թուրքիան: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում