ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ փոխվարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն արձանագրել են ոստիկանության բնագավառում համագործակցության բարձր մակարդակը

ՀՀ փոխվարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն արձանագրել են ոստիկանության բնագավառում համագործակցության բարձր մակարդակը

Ս․թ․ ապրիլի 12-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պետքարտուղարությունում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ հարցերով միջազգային համագործակցության հարցերով տեղակալ Թոդ Ռոբինսոնին։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Մհեր Գրիգորյանը և Թոդ Ռոբինսոնը մտքեր են փոխանակել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ, մասնավորապես՝ ոստիկանության բնագավառում և դատական համակարգում։

Կողմերը արձանագրել են նշյալ ուղղություններով հայ-ամերիկյան համագործակցության բարձր մակարդակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում