ԱԱրսեն Մկրտչյան

Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին

Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի վերջին նիստը:

Առաջնությունից առաջ հանձնաժողովի անդամներն ամփոփ ներակայացրել են իրականացված կազմակերպչական և տեխնիկական աշխատանքները՝ մասնավորապես, առաջնության բացման արարողության, անվտանգության ապահովման, մարզիկների տեղակայման, առաջնության լուսաբանման ու հեռարձակման վերաբերյալ:

Մեկ անգամ ևս ընդգծելով առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու կարևորությունը՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից ընդգծվել է նախապատրաստական աշխատանքները ժամանակին ու պատշաճ կատարելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում, տրվել են համապատասխան հանձնարարականներ:  

Առաջնությունը տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Առաջնության բացման արարողությունը կայանալու է ապրիլի 14-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում