ՄՄարիամ Մխիթարյան

Բորելը սպառնացել է նոր պատժամիջոցներ կիրառել Բելառուսի նկատմամբ ռուսական միջուկային զենքի տեղակայման դեպքում

Բորելը սպառնացել է նոր պատժամիջոցներ կիրառել Բելառուսի նկատմամբ ռուսական միջուկային զենքի տեղակայման դեպքում

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել Մինսկի նկատմամբ, եթե Բելառուսի տարածքում ռուսական միջուկային զենք տեղակայվի, գրում է Interfax-ը։

«Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայումը կնշանակի անպատասխանատու էսկալացիա և սպառնալիք եվրոպական անվտանգությանը: Մինսկը դեռ կարող է դադարեցնել դա, սա նրա ընտրությունն է: ԵՄ-ն պատրաստ է պատասխանելու հետագա պատժամիջոցներով»,- Թվիթերում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը:

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենք տեղակայելու վերաբերյալ համաձայնության մասին։

ՆԱՏՕ-ի խոսնակ Լունգեսկուն նշել է, որ Ռուսաստանի նախագահի հայտարարություններից հետո դաշինքը ուշադիր հետևում է իրավիճակին Բելառուսի տարածքում և չի տեսնում անհանգստացնող փոփոխություն Ռուսաստանի միջուկային քաղաքականության մեջ:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին էլ հաստատել է, որ ԱՄՆ իշխանությունները Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղափոխման նշաններ չեն տեսնում։

Իսկ Ֆրանսիան Ռուսաստանին կոչ է արել վերանայել Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենք տեղակայելու որոշումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում