ՄՄարիամ Մխիթարյան

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաները վերածվել են լուրջ անկարգությունների

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաները վերածվել են լուրջ անկարգությունների

Հինգշաբթի լույս ուրբաթ գիշեր Փարիզում և Ֆրանսիայի մի շարք այլ քաղաքներում կենսաթոշակային բարեփոխումների դեմ զանգվածային բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների։ Ցուցարարները քարեր, Մոլոտովի կոկտեյլներ են նետել իրավապահների վրա։ Բորդոյում ցուցարարները հրկիզել են քաղաքապետարանի մուտքը, Թուլուզում և Լիոնում ջարդեր են կազմակերպել։

«Ֆրանսիայում հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը 457 մարդ է ձերբակալվել բողոքի ակցիաների ժամանակ, որոնք ուղեկցվել են անկարգություններով»,- CNews հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը:

Նա նաև նշել է, որ ցուցարարների հետ բախումների ժամանակ տուժել է ոստիկանության և ժանդարմերիայի 441 աշխատակից։ Նախարարը հավելել է, որ Փարիզում գրանցվել է «քաղաքային գույքի և աղբամանների հրկիզման 933 դեպք»։

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը մտահոգություն է հայտնել բողոքի շարժման «արմատականացման» կապակցությամբ։ Նրա խոսքով՝ այս շաբաթ Ֆրանսիայի Ազգային ոստիկանության գլխավոր տեսչությունը 11 հետաքննություն է սկսել՝ կապված ակցիաների ժամանակ ցուցարարների գործողությունների հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում