ԼԼիլիթ Ասատրյան

Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան այսօր հայտարարել է, որ ապրիլի վերջին կայցելի Հայաստան ու Ադրբեջան և կքննարկի Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցը: 

«ԼՂ է հասնում անբավարար քանակի մթերք, այն էլ` Կարմիր խաչի շնորհիվ, որին օգնում է Ֆրանսիան: Անհրաժեշտ է վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և ավելի լավ ապահովել ԼՂ մատակարարումը: Ֆրանսիան չի խոսում, այլ գործում է»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքն արդեն ավելի քան երեք ամիս է` արգելափակված է ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստների» կողմից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում