ՔՔրիստինե Ոսկանյան

Մարտի 21-ի երեկոյան Գորիսի ԲԿ դիմած ռուս 2 զինծառայողները ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել. պարզաբանում

Մարտի 21-ի երեկոյան Գորիսի ԲԿ դիմած ռուս 2 զինծառայողները ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել. պարզաբանում

Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ Սյունիքի մարզպետարանից հայտնում են՝ մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)։

Նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։
 
Ավելի վաղ տելեգրամյան ալիքները հայտնել էին, որ նախօրեին մոլորված հայ զինծառայողի որոնողական աշխատանքներին մասնակցող երկու ռուս զինծառայող ընկել է ադրբեջանական զինված ուժերի գնդակոծության տակ և վիրավորվել։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում