Կառավարությունը որդեգրել է անվտանգային մարտահրավերների պայմաններում բարեփոխումների, զարգացման օրակարգից չշեղվելու քաղաքականություն. Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

Փետրվարի 28-ին Ազգային ժողով է ներկայացվել Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույց:

Այսօրվա ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ զեկույցի խորհրդարանական քննարկումներից առաջ անհրաժեշտ է համարել նախորդ տարվա արդյունքների և խնդիրների, ինչպես նաև արտաքին և ներքին քաղաքական ընթացիկ վիճակի մասին հարցուպատասխանի ժանրով խոսելը:

Վարչապետի խոսքով՝ 2022 թվականի արդյունքներով Կառավարության գործունեության առանցքային մարտահրավերը շարունակում է մնալ արտաքին անվտանգության ապահովումը:

«Աշխարհաքաղաքական խորացող անկայունությունը, աշխարհակարգի և միջազգային և անվտանգության ոլորտներում ակնհայտ դարձող անորոշություններն ու լարվածությունները ավելի են սրում Հայաստանի արտաքին անվտանգության սպառնալիքները:

2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական ագրեսիան ընդդեմ Հայաստանի, ՀՀ ինքնիշխան տարածքների շարունակվող ագրեսիան, նոր ագրեսիայի չվերացող վտանգը, ԼՂ հիմնախնդրի չկարգավորված լինելը, ադրբեջանական ԶՈՒ ներխուժումները ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ԼՂ բնական գազի և էլեկտրական էներգիայի մատակարարումների դադարեցումները և դրանց հետևանքով ԼՂ-ում ծայր առած հումանիտար, էներգետիկ և բնապահպանական ճգնաժամերը ՀՀ կառավարությանը թույլ չեն տվել լիարժեք կենտրոնանալ զարգացման օրակարգերի իրագործման վրա»,- ասաց Փաշինյանը:

Այսուհանդերձ, վարչապետի խոսքով, 2022 թվականը դարձել է լայնածավալ բարեփոխումների տարի:

«Կառավարությունը որդեգրել է անվտանգային մարտահրավերների պայմաններում բարեփոխումների, պետական ինստիտուտների կայացման և հանրապետության զարգացման օրակարգից չշեղվելու քաղաքականություն»,- ասաց Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում