Բաքուն փորձում է հայ-ադրբեջանական հարաբերություններին կրոնական երանգ տալ. Երևանի հակաքայլերը

ՄՄայա Խաչատրյան

Հայաստանը սերտացնում է հարաբերությունները արաբական պետությունների հետ: Այս շաբաթ արտգործնախարարը մասնակցում էր Արաբական պետությունների լիգայի համաժողովին: Ինչպես Հայաստանը, այս կառույցում դիտորդի կարգավիճակ ունեն, օրինակ՝ Բրազիլիայի ու Հնդկաստանի պես երկրները: Արաբական պետությունների լիգան Միավորված ազգերի կազմակերպությանը հասակակից կառույց է, անգամ մեծ է ՄԱԿ-ից մի քանի ամսով: Լիգայի նպատակն արաբական պետությունների միջև կապերի ամրապնդումն ու գործակցության սերտացումն է:

Հայաստանի գործակցությունը լիգայի հետ մոտ 20 տարվա պատմություն ունի: Այս հարթակը մեզ համար կարևոր է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ արաբական աշխարհին ճիշտ տեղեկություն հասցնելու առումով:

Ադրբեջանը հաճախ խաղում է մուսուլմանական երկրների զգացմունքների վրա՝ փորձելով համոզել, թե կոնֆլիկտի հիմքը կրոնական է:

Արարատ Միրզոյանն այս շաբաթ Կահիրեում բարձրացնելով այս հարցը՝ հավաստիացրեց, որ Հայաստանի վերաբերմունքը արաբական ու իսլամ դավանող երկրներին բարեկամական է, Ադրբեջանի քարոզչությունը՝ հակահայկական:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում