Արարատ Միրզոյանը Ղպտի ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդին ներկայացրել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակը

ԼԼիլիթ Ասատրյան

Մարտի 8-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում հանդիպել է Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սբ. Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդին: Հանդիպումը կայացել է նախարարի՝ ԱՊԼ խորհրդին մասնակցելու նպատակով Եգիպտոս կատարած այցի շրջանակներում:

Թավադրոս պապի կողմից ընդգծվել է Եգիպտոսում հայկական համայնքի ունեցած նշանակալի դերակատարումը, որը յուրօրինակ կամրջի դեր է կատարում երկու հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող հայ և արաբ ժողովուրդների միջև:

Նշվել են նաև հայ և ղպտի քրիստոնյա եկեղեցիների առաջնորդների միջև հաստատված՝ ընդհանուր արժեքների ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված ամուր կապերը: Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հարցերին:

Արարատ Միրզոյանը զրուցակցին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առանցքային հարցերը, դրանց կարգավորման՝ հայկական կողմի տեսլականը:

Հոգևոր առաջնորդի ուշադրությունն է հրավիրվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար մարտահրավերներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում