ԼՂ հայերի իրավունքները պետք է հասցեագրվեն. «Եվրանեսթի» բանաձևը հաստատում է

ԱԱնուշ Մուրադյան

Տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար պետք է հասցեագրվեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին ու անվտանգությանը վերաբերող հարցերը. շեշտադրումը տեղ է գտել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի քաղաքական նիստի բանաձևում, այսօր տեղեկացրել է հայաստանյան պատվիրակության ղեկավարը: Մարիա Կարապետյանը, որ բանաձևի համահեղինակն է, ասում է` միայն այս պարբերությամբ Հայաստանին ու հայերին վերաբերող հարցերը չեն սահմանափակվել:

Մարիա Կարապետյան («Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար) - ԽՎ-ն կոչ է արել բոլոր հումանիտար հարցերի անհապաղ լուծման՝ ներառյալ հայ ռազմագերիների ազատ արձակման, անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման, ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգությանը միտված առաքելության իրագործման կոչ է արել, կա նաև շեշտադրում տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման՝ առանց արտատարածքային պահանջների:

Փետրվարի 19-21-ի նիստերի ընթացքում ընդունված բանաձևում, սակայն, որևէ խոսք չկա արդեն գրեթե 80 օր Արցախում տիրող հումանիտար ճգնաժամի մասին: Արձագանքելով դիտարկմանը` Կարապետյանը պարզաբանեց՝ բանաձևի հիմքում դրված զեկույցի տեքստը ներկայացվել է դեռ դեկտեմբերի կեսին, ավելի ուշ իր կողմից փոփոխության առաջարկ է արվել, սակայն առցանց քվեարկությանը այն բավարար հավանության չի արժանացել:

Մարիա Կարապետյան - Կազմը պատկերացնում ենք` ոչ միայն պետք է եվրոպական խորհրդարանի պատգամավորները հավանություն տան, այսինքն` բավականաչափ ձայներ պետք է նաև Արևելյան գործընկերությունից հավաքի, իսկ անցողիկ շեմը քվեարկած պատգամավորներից` 2/3-ը:

Պատգամավորները տեղեկացրին՝ առցանց քվեարկությանը թեև եղել է եվրոպացի պատվիրակների աջակցությունը, բայց Հայաստանի առաջարկներին դեմ են քվեարկել արևելյան գործընկերության 5 անդամ պետությունից 4-ի՝ Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի պատգամավորները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում