ՎՎարդուհի Հարությունյան

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ հարցեր

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ հարցեր

Ստամբուլում տեղի է ունեցել Ռեջեփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու խաղաղության օրակարգի շուրջ։ 

Էրդողանն ու Ալիևը քննարկել են քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հեռանկարներն ու հետագա խորացումը։

Ալիևը վստահեցրել է՝ կշարունակեն օգնել Թուրքիային: Էրդողանը շնորհակալություն է հայտնել և նշել, որ Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են աջակցել իրար բոլոր հարցերում:

Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում