Փետրուար 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Միւնիխի անվտանգութեան համաժողովի շրջանակներուն մէջ տեղի ունեցաւ Նիկոլ Փաշինեանի, Էնթընի Պլինքընի և Իլհամ Ալիևի հանդիպումը:

Նիկոլ Փաշինեան և Ուրսուլա Ֆոն տէր Լէյէն քննարկած են Հայաստան-Եւրամիութիւն համագործակցութեան վերաբերող հարցեր:

Եւրամիութիւնը յաջորդ շաբաթ Հայաստան պիտի ուղարկէ 100 անձէ բաղկացած առաքելութիւնը. Ֆոն տէր Լէյէն:

Վարչապետը ԵԱՀԿ գլխաւոր քարտուղարին հետ հանդիպման անդրադարձաւ Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի մէջ ստեղծուած մարդասիրական ճգնաժամին:

Փաշինեան և Լաթուիայի նախագահը կարևոր նկատած են Եւրամիութեան առաքելութեան գործունէութիւնը Հայաստանի մէջ:

Հայաստանի և Քըրուաթիոյ վարչապետները քննարկած են տարածաշրջանին մէջ տեղի ունեցող զարգացումները:

Արարատ Միրզոյեան կարևոր նկատեց Ամերիկայի Միջազգային զարգացման գործակալութեան դերը Հայաստանի մէջ:

Իլհամ Ալիև և Շառլ Միշէլ քննարկած են Հայաստան-Ատրպէյճան յարաբերութիւններու կարգաւորման հարցը:

Հիւսիսային Քորիան հերթական պալիստիկ հրթիռը արձակեց Ճափոնական ծովու ուղղութեամբ:

Չինաստանի բանակին 24 ինքնաթիռները և 4 նաւերը մօտեցած են Թայուանին:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում