ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ մշտական ներկայացուցիչները որոշել են ստեղծել ռուսական ակտիվների օգտագործման հատուկ խումբ

ԵՄ մշտական ներկայացուցիչները որոշել են ստեղծել ռուսական ակտիվների օգտագործման հատուկ խումբ

Եվրամիության մշտական ​​ներկայացուցիչները Բրյուսելում կայացած նիստում հաստատել են ռուսական ակտիվների օգտագործման հատուկ խումբ ստեղծելու որոշումը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Շվեդիայի ներկայացուցչությանը, որը ներկայումս նախագահում է ԵՄ-ում։

«Եմ դեսպաններն այսօր հավանություն են տվել Ուկրաինայի վերականգնմանն աջակցելու նպատակով սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հարցով հատուկ աշխատանքային խմբի ստեղծմանը»,- հայտարարել են գերատեսչությունում:

Ավելի վաղ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն օրինական էր համարել Մոսկվայի սառեցված ակտիվների տրամադրումն Ուկրաինայի վերականգնմանը՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակներում։ Նա նաև ընդգծել է, որ Եվրամիությունը մտադիր է շարունակել ճնշում գործադրել Կրեմլի վրա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում