ԼԼիլիթ Ասատրյան

Դեսպան Գևորգյանը և Բերիո Հայոց թեմի առաջնորդը քննարկել են երկրաշարժից տուժած Հալեպի հայ համայնքի խնդիրները

Դեսպան Գևորգյանը և Բերիո Հայոց թեմի առաջնորդը քննարկել են  երկրաշարժից տուժած Հալեպի հայ համայնքի խնդիրները

Աշխատանքային այցով Հալեպում գտնվող Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը փետրվարի 8-ին այցելել է Բերիո Հայոց թեմի առաջնորդարան և հանդիպում ունեցել առաջնորդ տեր Մակար եպիսկոպոս Աշգարեանի հետ։ Այդ մասին հայտնում են Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունից:

Հնարավոր է սա 2 մարդ and մարդիկ կանգնած են նկարն է

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրաշարժից տուժած Հալեպի հայ համայնքի առջև ծառացած խնդիրների հրատապ լուծման առաջնահերթությունները։

Դեսպան Գևորգյանը կարևորել է ստեղծված իրավիճակում հալեպահայ համայնքի բոլոր կառույցների համատեղ համադրված աշխատանքը՝ խնդիրների արդյունավետ լուծման համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում