Իսկ ով է ասել, որ դա չէ Ադրբեջանի ուզածը. Վարչապետը՝ խաղաղության գործընթացի տապալման մասին

ԼԼիլիթ Ասատրյան

Լաչինի միջանցքի շրջափակումը և Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները խոչընդոտում են խաղաղության գործընթացը. Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ Ադրբեջանի ուզածն էլ հենց դա է՝ սադրիչ հայտարություններով և մեր հնարավոր ռեակցիաներն օգտագործելով՝ ամբողջությամբ վիժեցնել խաղաղության գործընթացը:

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ հիշեցրել է, որ արդեն մեկ ամիս է՝ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Երևանի առաջարկներին ու հիմնավորումներին Բաքուն չի արձագանքում:

Մանրամասները՝ Նորայր Շողիկյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում