Պետությունն ավելացրել է անասնաբույժների ծառայության վճարը

ՎՎահե Կոստանդյան

Արդեն երկու տարի պետպատվերի շրջանակում տարեցտարի բարձրանում է անասնաբուժական ծառայությունների վճարը: Ի դեպ, վերջին երկու տարվա ընթացքում անասնաբույժների ծառայությունների գումարը երրորդ անգամ է ավելանում։

Գառնիկ Հովհաննիսյան («Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն) - Երեք տարի առաջ 70 դրամ էր մեկ գլխի պատվաստման կամ արյունառման վարձատրվող գումարը, այժմ դա դարձել է 200 դրամ:

Բացի համայնքներից ստացվող աշխատավարձից՝ անասնաբույժները կվճարվեն նաև կենդանիների պատվաստման ու արյունառման համար: Առավել ևս խոշորացված և, հետևաբար, մեծ անասնագլխաքանակ ունեցող համայնքներում անասնաբույժի աշխատավարձը ավելի բարձր կլինի,- հաշվարկել են գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնում:

Գառնիկ Հովհաննիսյան - Շատերը աշխատում են նաև համայնքներում, ունեն ֆիքսված աշխատավարձեր՝ մինչև 180 հազար դրամ: Մեկ գլխի պատվաստման և ախտորոշման+օրվա ընթացքում կարող են մոտ 10 հազար դրամի միջոցառում իրականացնել՝ ժամանակային առումով շատ քիչ ժամանակ ծախսելով:

Վեց հարյուր անասնաբույժ ու պատվաստող անցած տարի պետպատվերով մոտ 5 միլիոն 293 հազար պատվաստում և կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառում է իրականացրել: Մոտավորապես նույնքան էլ այս տարի է նախատեսված: Պետպատվերի շրջանակում կենդանիների յոթ հիվանդության դեմ պարտադիր հակահամաճարակային միջոցառումների համար այս տարի պետությունը կհատկացնի մեկ միլիարդ վաթսունմեկ միլիոն դրամ: Տերմոպայուսակներ, նոր սառնարաններ, ավտոմատ սրսկիչներ. անասնաբույժներն անհրաժեշտ պարագաների կարիք այլևս չունեն:

Գառնիկ Հովհաննիսյան - Փորձում ենք նույնիսկ ապահովագրական համակարգ ստեղծել անասնաբույժների համար:

Քիչ չեն դեպքերը, երբ անասնաբույժները կենդանու հետ շփման ժամանակ տարբեր վնասվածքներ են ստանում: Նոր պայմաններով ապահովագրական համակարգի նախագիծն այժմ քննարկվում է Ազգային ժողովում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում