ՄՄարիամ Մխիթարյան

Լեհաստանի ոստիկանությունն ու անվտանգության ծառայությունները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի. Մորավեցկի

Լեհաստանի ոստիկանությունն ու անվտանգության ծառայությունները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի. Մորավեցկի

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ երկրի իշխանությունները ոստիկանությանն ու հետախուզական ծառայություններին բերել են բարձր պատրաստվածության վիճակի։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Նոյեմբերի 15-ի երեկոյան լեհական ZET ռադիոկայանը հայտնել է Ուկրաինայի հետ սահմանային Պրժևոդուվ գյուղի մոտ տեղի ունեցած պայթյունի մասին, որը, ենթադրաբար, հացահատիկի չորանոցի հրթիռակոծման հետևանք է։ Միջադեպից երկու մարդ է մահացել:

Լեհաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկրի արևելքում ընկած հրթիռները ռուսական արտադրության են։

Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել էր, որ Վարշավան դեռ հստակ տեղեկություններ չունի, թե ում հրթիռներն են ընկել երկրի տարածքում, սակայն «ամենայն հավանականությամբ, դրանք ռուսական արտադրության են»:

ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ միջադեպին ռուսական կողմի հնարավոր մասնակցության մասին հայտարարություններն անվանել է սադրանք՝ նշելով, որ Լեհաստանում դեպքի վայրում բեկորների հրապարակված նկարները կապ չունեն ռուսական զենքի հետ։ Նախարարությունը նաև ընդգծել է, որ այդ օրը ռուս զինվորականները չեն հարվածել ուկրաինա-լեհական սահմանի մոտ գտնվող թիրախներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում