Վտանգավոր բեռ տեղափոխելու համար հատուկ սերտիֆիկատ անհրաժեշտ կլինի

ՄՄուշեղ Իսախանյան

Վտանգավոր բեռ տեղափոխելու համար շուտով հատուկ սերտիֆիկատ անհրաժեշտ կլինի՝ ինչպես բեռնատարի վարորդի, այնպես էլ մեքենայի ու վտանգավոր բեռների փոխադրման անվտանգության մասնագետի համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծ է շրջանառում: Գործող օրենքը ընդունվել է դեռ 2012 թվականին, բայց լիարժեք չէր գործում, քանի որ վավերացված չէր «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը. այն վավերացվեց այս տարվա հունվարին:

Արմեն Սիմոնյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ- Օրենքի նախագծով կառավարությանն է լիազորվում լիցենզավորման կարգը այն հաստատությունների, որոնք իրականացնելու են վարորդների վերապատրաստում և համապատասխան վկայականների տրամադրում: Մեքենայի, վարորդի ու անվտանգության մասնագետի համար սերտիֆիկատների պետական տուրք է սահմանվելու՝ 10 հազար դրամ:

Արմեն Սիմոնյան - Ինչպես նաև սահմանվում է պետական տուրք այսպես կոչված վերապատրաստման կենտրոնների նկատմամբ, որոնք լիցենզավորման ենթակա պետք է լինեն` ըստ առաջարկվող նախագծի, այս պահի դրությամբ` 200-ապատիկի չափով, այսինքն` 200 հազար դրամ տարեկան պետական տուրք է սահմանված: 50 հազար դրամ տուգանք էլ կսահմանվի առանց վկայականի բեռ տեղափոխելու համար:

Մինչև օրս հայաստանյան ընկերությունները, որոնք վտանգավոր բեռներ էին տեղափոխում Հայաստան կամ արտահանում դրանք, սերտիֆիկատների համար այլ երկրում էին անցնում վերապատրաստումն ու ստուգումը:

Արմեն Սիմոնյան - Այդ սերտիֆիկատների, վկայականների, որոնք տրամադրվելու են, ձևը պետք է հաստատի Կառավարությունը, իսկ ձևը լինելու է միջազգային օրենսդրությանը համապատասխան, այսինքն՝ որտեղ էլ մեր փոխադրողները վտանգավոր բեռ փոխադրեն, ներկայացնելով այդ նմուշի փաստաթղթերը, այդ երկրներում ընդունելի կլինեն:

Օրենսդրական փոփոխությունների նպատակն է բարձրացնել անվտանգության մակարդակը, սահմանել վտանգավոր նյութերի դասակարգման և պիտակավորման միասնական համակարգեր, սահմանել փոխադրման պահանջները, փաթեթավորման ձևը:

Արմեն Սիմոնյանի կարծիքով` այս տարի կհասցնեն փաթեթը Կառավարության քննարկմանը ներկայացնել, իսկ օրենքը ընդունման դեպքում ուժի մեջ կմտնի 2024 թվականից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում