ԼԼիլիթ Ասատրյան

Հակակոռուպցիոն կոմիտեն ունի անհրաժեշտ կամք կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար տանելու համար. Սասուն Խաչատրյան

Հակակոռուպցիոն կոմիտեն ունի անհրաժեշտ կամք կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար տանելու համար. Սասուն Խաչատրյան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Ջեյմս Ափլգեյթի գլխավորած պատվիրակությանը։

Շնորհակալություն հայտնելով ամերիկյան կողմին սերտ համագործակցության համար` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը պատվիրակությանը ներկայացրել է Կոմիտեի կազմավորման առաջին մեկ տարվա ընթացքում արձանագրված առանցքային ձեռքբերումներն ու հիմնական մարտահրավերները` փաստելով, որ Կոմիտեն վճռական է տրամադրված և ունի անհրաժեշտ կամք կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար տանելու համար: Որպես կարևոր առաջընթաց` Կոմիտեի նախագահն առանձնացրել է հատկապես պետական պաշտոնյաների և հանրության շրջանում պատասխանատվության անխուսափելիության գիտակցման արմատավորումը, ինչի վկայությունն են հենց պետական կառավարման համակարգի և իրավապահ մարմինների կողմից իրենց մոտ հանդիպող կոռուպցիոն դեպքերի մասին բարձրաձայնելը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի հետ համատեղ աշխատանքների արդյունքներն ու նոր հնարավորությունները, այդ թվում` կոռուպցիայի դեմ պայքարի կատարելագործմանը միտված տեխնիկական օժանդակության ծրագրերը, կադրերի համալրմանը, վերապատրաստմանն ու օրենսդրական բարեփոխումներին առնչվող հարցերը:

Ջեյմս Ափլգեյթը, իր հերթին, անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի հետ ձևավորված համագործակցային կապերի արդյունավետությանը, կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարում հատկապես մտածելակերպի փոփոխության անհրաժեշտությունը` փաստելով, որ այն արդեն իսկ նկատելի է Հայաստանում:

Վերջինս կարևորել է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ աշխատակիցների և քննչական կազմի համար նախատեսված վերապատրաստման տարաբնույթ ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ INL-ն իր պատրաստակամությունն է հայտնում նորաստեղծ կառույցի հետ համագործակցությունը խորացնելու և Կոմիտեին ցուցաբերվող աջակցությունը շարունակելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում