Վարչապետը և պետությունը աչքերը չեն կարող փակել Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության ու գործողությունների վրա. Սինանյանը՝ Փաշինյանի ելույթի մասին

ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադարձավ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ելույթին:

«Վերջին նախադասությունները, իհարկե, նորից Հայաստանի դիրքորոշման վերահաստատումն էին, որ մենք նախընտրում ենք խաղաղ ապագան, տարածաշրջանային խաղաղության ենք ձգտում, բայց բնական է, որ վարչապետը և պետությունն ընդհանրապես աչքերը չեն կարող փակել այն ագրեսիվ հռետորաբանության ու այն ագրեսիվ գործողությունների վրա, որոնք որդեգրել է Ադրբեջանը:

Չի կարելի դրա մասին լռել, և մեր վարչապետը չի լռել. հասարակությունը պետք է դա տեսնի, հոգեբանորեն պատրաստ լինի, որովհետև տեսաք՝ խոսվեց արցախահայության ցեղասպանության մասին»,- ասաց Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում