ՎՎարդուհի Հարությունյան

Ֆինլանդիան և Շվեդիան դեռևս Անկարային չեն հանձնել ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված որևէ անձի. Բոզդաղ

Ֆինլանդիան և Շվեդիան դեռևս Անկարային չեն հանձնել ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված որևէ անձի. Բոզդաղ

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտնել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան դեռևս Անկարային չեն հանձնել ահաբեկչական գործունեության համար ներգրավված որևէ անձի, որի արտահանձնումը նրանցից պահանջում է թուրքական կողմը:

«Մենք այդ երկրներին մեր պահանջներն ուղարկել ենք։ Արտահանձնման թեման քննարկվում է, սակայն ներկայումս դրական փոփոխություններ չկան»,- ասել է նախարարը:

Բոզդաղի խոսքով՝ հարցը կքննարկվի նոյեմբերի 8-ին Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի՝ Թուրքիա այցի ընթացքում:

Թուրքիայի արդարադատության նախարարը հիշեցրել է Անկարայի դիրքորոշումը ՆԱՏՕ-ին երկու երկրների անդամակցության հարցում։ Թուրքիայի խորհրդարանը կարող է հավանություն չտալ դրան, եթե Շվեդիան և Ֆինլանդիան չկատարեն դրանում ամրագրված պարտավորությունները՝ ահաբեկչական կազմակերպություններին հակազդելու վերաբերյալ:

Bloomberg-ն իր հերթին հայտնել է, որ Թուրքիան դժվար թե մինչև այս տարվա վերջ հավանություն տա ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում