Մեզ համար կարևոր է ՌԴ հստակ դիրքորոշումը՝ ադրբեջանական զորքերի հետքաշման պահանջով. Փաշինյան

ՔՔրիստինա Մկրտչյան

ՌԴ նախագահի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Արցախի Փառուխ գյուղ ներխուժման մասին՝ կարևորելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը:

«Մեզ համար շատ կարևոր է ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց ադրբեջանական զորքերի դուսրբերման հարցը, ուր նրանք ներխուժել են այս տարվա մարտին: Չնայած բարձր մակարդակի պայմանավորվածություններին՝ ադրբեջանական զորքերը դեռևս դուրս չեն եկել ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց: Ակնկալում եմ այս հարցի կարգավորում այսօրվա քննարկումների ընթացքում»,- նշել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացին:

«Ինչ վերաբերում է Հայաստանի Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, ապա աշխատանքների մեկնարկից առաջ մենք բազմիցս ընդգծել ենք, որ գործընթացին պետք է նախորդի հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակի բարձրացման մեխանիզմների ստեղծումը: Ռուսաստանի դիրքորոշումն այն էր, սահմանազատման գործընթացն ինքնին կդառնա սահմանային անվտանգության մեխանիզմ: Անկեղծ ասած, այն ժամանակ համաձայն չէինք այդ դիրքորոշմանը, սակայն ի վերջո որոշում կայացրեցինք հիմնվել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի մեկնաբանության վրա»,- նշել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ չնայած դրան՝ այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Հայաստանի դեմ սանձազերծել է նոր ագրեսիա և օկուպացրել նոր տարածքներ:

«Մեզ համար բավական կարևոր է այս հարցում Ռուսաստանի Դաշնության հստակ դիրքորոշումը՝ ադրբեջանական զորքերը մինչև 2021 թվականի մայիսի 11-ն ընկած դիրքեր հետ քաշելու անհրաժեշտության մասին»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում