Պետք է արձանագրենք նոր տեսության անհրաժեշտությունը մեր պետության և պետականության համար. Փաշինյան

ՀՀայկ Նավասարդյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վեցերորդ համաժողովին Նիկոլ Փաշինյանն արձանագրեց՝ Հայաստանի Հանրապետության պետականությունը նոր տեսության կարիք ունի: Ընդ որում՝ դա զուգահեռվում է մեզ հայտնի աշխարհակարգի փլուզմամբ:

«Պետք է համարձակություն ունենանք արձանագրելու՝ Հայաստանի Հանրապետությունը,  պետականությունը նոր տեսության կարիք ունի: Որովհետև 30 տարի բզկտված, դարակում դրված տեսությունը այն պայմաններում, երբ պետության իշխող ուժերն են դրա դեմ պայքարել, այդ տեսությունն այլևս չի կարող գոյություն ունենալ»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ այսօր պետք է արձանագրենք նոր տեսության անհրաժեշտությունը մեր պետության և պետականության համար: 

«Այսօր մեր բոլորի աչքի առաջ աշխարհակարգը փլուզվում է, և մենք չպիտի մնանք այդ փլատակների ներքո և նոր տեսությամբ նոր պետություն կառուցենք»,- ընդգծեց Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում