ՄՄարիամ Մխիթարյան

Մասկը գնել է Twitter-ը

Մասկը գնել է Twitter-ը

Ամերիկացի միլիարդատեր և Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկն ավարտել է Twitter ընկերության ձեռքբերման գործարքը, գրում են The Wall Street Journal-ը, The Washington Post-ը և այլ պարբերականներ՝ վկայակոչելով իրենց աղբյուրները:

Twitter-ի գլխավոր տնօրեն Պարագ Ագրավալը և ֆինանսական տնօրեն Նեդ Սիգալը լքել են ընկերության կենտրոնակայանը Սան Ֆրանցիսկոյում»,- նշում է CNBC հեռուստաալիքը:

Ենթադրում են, որ Մասկն անձամբ կստանձնի ընկերության ժամանակավոր գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը, թեև երկարաժամկետ հեռանկարում այդ պարտականությունները կկատարի մեկ ուրիշը, հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մասկը մտադիր է կրճատել Twitter ընկերության  հաստիքի զգալի մասը՝ 7,5 հազար աշխատակցի մոտ 75 տոկոսը: Ընդ որում, միլիարդատերն անձամբ չի մեկնաբանել նման լուրերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում