ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինայում թուրքական Baykar գործարանի շինարարությունը կավարտվի երկու տարում. Reuters

Ուկրաինայում թուրքական Baykar գործարանի շինարարությունը կավարտվի երկու տարում. Reuters

Թուրքական Baykar պաշտպանական ընկերությունը նախատեսում է Ուկրաինայում իր գործարանի շինարարությունն ավարտել երկու տարում: Ընկերության գործադիր տնօրենի հայտարարությունը ներկայացնում է Reuters-ը:

Ուկրաինային թուրքական ընկերության մատակարարվող անօդաչու թռչող սարքերը կարևոր դեր են խաղացել ռուսական կողմին հակազդելու տեսանկյունից՝ հնարավորություն տալով թիրախավորել ռուսական զրահատեխնիկան և զենիթային համակարգերը:

Թուրքիայի և Ուկրաինայի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում Baykar-ը համաձայնել էր Ուկրաինայում կառուցել իր գործարանը դեռևս մինչև փետրվարի 24-ը։ Գործադիր տնօրեն Հալուկ Բայրաքթարը Reuters-ին հայտնել է, որ ծրագիրն առաջ է շարժվում՝ չնայած ռազմական գործողությունների հետևանքով առաջացած որոշ խոչընդոտներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում