ԵՄ-ի կողմից դիտորդական առաքելության տեղակայումը կարևոր քայլ է. Անդրեա Վիկտորին

ՄՄայա Խաչատրյան

Եվրամիությունը լիահույս է, որ դիտորդական առաքելության տեղակայումը կարևոր քայլ է և հնարավորություն կտա նվազեցնել լարվածությունը սահմանին. հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Դեսպանը կարևոր է համարել Հայաստանի իշխանության գործակցությունը և անհրաժեշտ աջակցությունը ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությանը։

Անդրեա Վիկտորին (Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար) - Հայաստանի իշխանությունները ոչ միայն ողջունեցին դիտորդական առաքելության ժամանումը, այլև անհրաժեշտ աջակցություն են տրամադրում գործունեությունն իրականացնելու համար։ Այնպես որ, աշխատանքը սկսվել է։

Դիտորդների գործունեության նպատակն է զեկույցներ ներկայացնել գլխամասեր։ ԵՄ-ի կողմից դիտորդական առաքելության տեղակայումը ևս կարևոր քայլ է։ Մենք լիահույս ենք, որ սա հնարավորություն կտա թեթևացնել լարվածությունը սահմաններին, կիրականացնի վստահության զարգացման գործառույթներ, որոնք հետագայում ավելի սահուն կդարձնեն խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում