Թուրքիայի մեր զրուցակիցները ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումն ավելի քիչ պետք է կապեն ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացի հետ. Միրզոյան

ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ ասուլիսի ընթացքում, պատասխանելով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցին, նշեց՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերի համար նաև այս հարցն է կարևոր:

«Գիտեք, որ երկու երկրները նշանակել են իրենց հատուկ ներկայացուցիչներին, որոնք արդեն չորս հանդիպում են ունեցել, առարկայական քննարկումներ են ունեցել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և Թուրքիայի կողմից փակ սահմանը բացելու ուղղությամբ»,- տեղեկացրեց նա:

Միրզոյանը նշեց՝ ուղենիշը սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է, միաժամանակ խոսեց Թուրքիայի ներկայացուցիչների կողմից դրսևորվող մի երևույթի մասին: 

«Թուրքիայի մեր զրուցակիցներն այս գործընթացն ավելի քիչ պետք է կապեն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի հետ, հակառակը՝ գիտակցեն, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության հաջողությունը կարող է իր դրական ազդեցությունը գործել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա»,- նշեց նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում