Հայաստանը հետաքրքրված է Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքով. Արարատ Միրզոյան

ԼԼիլիթ Ասատրյան

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսին, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, անդրադարձավ նաև Պարսից ծոց-Սև ծով միջանցքին և դրա նշանակությանը:

«Հաշվի առնելով Հնդկաստանի դերակատարությունը և այն դերը, որ նա կարող է ունենալ այս միջանցքի մեջ, ձևակերպվել է եռակողմ պլատֆորմ ՀՀ-ի, Իրանի և Հնդկաստանի միջև, որ կարողանանք իրականացնել այս ճանապարհի հետ կապված մեր նպատակները, ավելի շատ և ավելի լավ ազդեցություն կարողանանք ունենալ այս միջանցքի կառուցման աշխատանքում»,- ասաց նա:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ Հայաստանն իսկապես հետաքրքրված է Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքով:

«Մենք, ինչպես և Իրանը, այս մասին արդեն նախաստորագրել ենք համաձայնություն, բանակցություններ են ընթանում այլ երկրների հետ, նաև երկրների, որոնք ի սկզբանե ներգրավված չեն եղել այս գործընթացում:

Կարծում եմ՝ միջանցքը պետք է հետաքրքիր լինի նաև Հնդկաստանի համար, և մենք ի վերջո կկարողանանք հասնել այս գաղափարի կենսագործմանը»,- նշեց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում