Օրը՝ 60 վայրկյանում | 19.10.2022

ԳԳոհար Սարգսյան

Հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Հուսով ենք` Ադրբեջանը կհամագործակցի մեր անհետ կորած հայրենակիցների ճակատագրերը պարզելու հարցում. Նիկոլ Փաշինյան:

ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը եղել է Վարդենիսի սահմանամերձ բնակավայրերում:

Սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան ուղիղ հարձակում է ՀՀ ինքնիշխանության վրա. Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահ:

Իրանը թույլ չի տվել, որպեսզի Հայաստանի հետ հաղորդակցական ճանապարհը փակվի. Աբդոլահիան:

Փոլ Կրեկորյանը միաձայն ընտրվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ:

Իսրայելը զենք չի մատակարարի Ուկրաինային. Բենի Գանց:

Եվրամիության խորհուրդը մինչև տարեվերջ որոշում կկայացնի Բուլղարիային և Ռումինիային Շենգենյան գոտում ինտեգրելու մասին:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա նոր հարձակումները:

Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում միջազգային գազային հանգույց կստեղծվի՝ Եվրոպա ռուսական գազ մատակարարելու համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում