Կենդանիների համատարած համարակալումը կմեկնարկի հոկտեմբերին. համակարգը կթվայնացվի

ՎՎահե Կոստանդյան

Վերապատրաստված 400 անասնաբույժներն ու պատվաստողներն արդեն պատրաստ են սկսելու Հայաստանում կենդանիների համատարած համարակալումը: Գործընթացը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից, այն միայն կենդանու ականջապիտակ փակցնել ու թիվ արձանագրել չէ՝ ասում է Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն տնօրենը:

Գառնիկ Հովհաննիսյան (Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն) - Ականջապիտակը փակցնելուց հետո ներբեռնվում են անասնատիրոջ տվյալները և կենդանու տվյալները, թե ով է հայրը, մայրը ինչ պատվաստում է անցել: Հետագայում պատվաստումներն էլ են գրանցվելու այդ խծրագրում, այսինքն՝ ամբողջովին թվայնացվելու է:

«Անիփաս» համակարգում կներառվի նույնիսկ համարակալված կենդանիների շարժը: Մոտ 800 հազար ականջապիտակ արդեն գնել են, մի քանի օրից կստանան առաջին խմբաքանակը: Ընդհանուր առմամբ Հայաստանում խոշոր եղջերավորների թիվը տատանվում է 600 հազարից 650 հազարի սահմանում, հաշվի առնելով, որ տարեկան 80 տոկոս էլ ծին է լինում շատ են գնել:

Գառնիկ Հովհաննիսյան - Հիմա առաջին խմբաքանակն է ներմուծվում Հայաստան մոտ 200 հազար գլխի համար նախատեսված:

Ծրագիրը մեկնարկել է անցած տարվանից, համարակալումը լինելու է ամբողջովին անվճար: Համարակալման գործընթացը ձեռնտու է լինելու և անասնապահին և գյուղմթերք վերամշակող ընկերություններին. այն զգալիորեն կարող է ավելացնել նաև վերամշակված կաթնամթերքի, մսամթերքի արտահանման ծավալը:

Գառնիկ Հովհաննիսյան - Շատ տեղեր, որ խոսում ենք, ուզում ենք արտահանել, ասում են, օրինակ, ձեր կենդանին համարակալված է թե չէ, որ ասում ես՝ չէ, ասում է դու չգիտես՝ քո մոտ քանի կենդանի կա, դու ո՞նց ես ուզում ասես, որ առողջ է:

Կենդանիների հաշվառումից ու համարակալումից հետո անասնատերերը կկարողանան ապահովագրել նաև իրենց կենդանիներին, որն էլ հետագայում հնարավոր կլինի գրավադնել բանկում: Այս տարի կհասցնեն համարակալել եղած գլխաքանակի 30 տոկոսը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում