ԱԱրսեն Մկրտչյան

Զարեհ Սինանյանը և Անն Լույոն քննարկել են առաջիկայում կայանալիք համաշխարհային հայկական գագաթնաժողովին առնչվող հարցեր

Զարեհ Սինանյանը և Անն Լույոն քննարկել են առաջիկայում կայանալիք համաշխարհային հայկական գագաթնաժողովին առնչվող հարցեր

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։

 

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Հայաստանում տիրող իրավիճակի և զարգացումների մասին: Բացի այդ, քննարկվել է առաջիկայում կայանալիք համաշխարհային հայկական գագաթնաժողովը, որը մեծ նշանակություն ունի Հայաստանի և սփյուռքի համար:

 

Անն Լույոն կարևորել է իր և «իԳործ» ծրագրի ֆրանսախոս մասնակիցների հանդիպումը և նրանց հետ համագործակցության հույս հայտնել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում