ՀՀ նախագահը և Մալթայի նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգի վերաբերյալ

ԴԴավիթ Մուրադյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպան Դոմենիկո Արդուինը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայերի և Մալթայի Ուխտի պատմական առնչություններին և ձևավորված բարեկամությանը, նշվել, որ առկա պատմական առնչությունների առավել խոր ուսումնասիրությունը փոխշահավետ համագործակցության օրինակ կարող է լինել երկկողմ հարաբերություններն ընդլայնելու նպատակով:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգի, մասնավորապես՝ առողջապահության, գիտության և կրթության ոլորտներում համագործակցությունն առավել խորացնելու շուրջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում