ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ում «Իեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 87-ի

ԱՄՆ-ում «Իեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 87-ի

ԱՄՆ Ֆլորիդա և Հյուսիսային Կարոլինա նահանգներում «Իեն» փոթորիկը 87 մարդու կյանք է խլել, ըստ տեղեկությունների, զոհեր կան նաև Կուբայում, երկուշաբթի հաղորդում է NBC News-ը:

Բացի այդ, Ֆլորիդայում 746 հազար մարդ հոսանքազրկված է։ Ավելի քան 10 հազար մարդ համարվում է անհետ կորած։ Ըստ իշխանությունների՝ նրանցից շատերը գտնվում են ապաստարաններում և չեն կարողանում կապի մեջ մտնել էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրների պատճառով։ Միևնույն ժամանակ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Համեմատաբար թուլացած փոթորիկն այժմ անցնում է հարավային Վիրջինիա նահանգով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում