Պետական բյուջեով սկզբնապես սահմանված հարկային եկամուտների պլանը գերակատարվում է. Տիգրան Խաչատրյան

ԼԼիլիթ Ասատրյան

Կառավարության քննարկման է ներկայացվել 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը: Ինչպես նիստի ընթացքում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, այն Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրն ընդգրկող ժամանակահատվածի երկրորդ ամբողջական տարվա համար հաստատման ներկայացված բյուջեն է:

Նախագիծը պետք է ապահովի այն ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորում, որոնք կիրականացվեն 2023 թվականի ընթացքում Կառավարության ծրագրով սահմանված նպատակներին հասնելու համար:

«2023 թվականի բյուջեի նախագիծը մշակվել է միջազգային և տարածաշրջանային դժվարին մարտահրավերների պայմաններում: Վերջին ամիսների ընթացքում համաշխարհային տնտեսական միջավայրը դարձել է ավելի անկայուն, միջազգային առևտուրը դանդաղել է, փոխադրումները դարձել են ավելի ծախսատար և ժամանակատար, ապրանքների և ծառայությունների գները շարունակում են աճել ամբողջ աշխարհում:

Նշված պայմաններն անմիջական ազդեցություն ունեն մեր տնտեսական միջավայրի վրա և գալիք տարվա մակրոտնտեսական միջավայրը դարձնում են դժվար կանխատեսելի, միաժամանակ, չնայած առկա բարձր ռիսկերին և անորոշություններին, ՀՀ-ում տնտեսական ակտիվությունը դրական զարգացում է դրսևորում:

2022 թվականի 8 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 13.9 տոկոսով, ինչի արդյունքում պետական բյուջեով սկզբնապես սահմանված հարկային եկամուտների պլանը գերակատարվում է: Դա թույլ է տալիս ոչ միայն պահանջված ամբողջ ծավալով ֆինանսավորել այս տարվա բյուջեով սահմանված ծախսային ծրագրերն ու միջոցառումները, այլև լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնել անվտանգային, տնտեսական և սոցիալական  նոր նախաձեռնությունների իրագործման համար և արագացնել Կառավարության 2021-2026 թվականների ծրագրային նպատակների իրագործման ընթացքը»,- նշեց ֆինանսների նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում