Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել նոր թափ հաղորդել առևտրատնտեսական կապերի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը

ԳԳոհար Սարգսյան

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ:

Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրագործված լայնածավալ ագրեսիայի մանրամասները` խստորեն դատապարտելով ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը, միջազգային հումանիտար իրավունքի խախտումները:

Արարատ Միրզոյանն առանձնահատուկ ընդգծել է միջազգային գործընկերների կողմից Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարությունների կարևորությունը և նոր ագրեսիաները կանխելու նպատակով գործուն քայլերի իրականացումը։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև հայ-եգիպտական երկկողմ օրակարգին: Այս համատեքստում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են հայ-եգիպտական քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխվստահության վրա հիմնված ակտիվ փոխգործակցությունը։

Արարատ Միրզոյանն ու Սամեհ Շուքրին պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր ձեռնարկել` առևտրատնտեսական կապերի, զբոսաշրջության և գիտամշակութային ոլորտներում առկա համագործակցությանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում