ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կոշտ արձագանքը ադրբեջանական ագրեսիային

ՄՄուշեղ Իսախանյան

ՄԱԿ-ի անդամ մի երկրի տարածք մյուսի ներխուժումը դատապարտեց ոչ միայն ԱՄՆ ներկայացուցիչը  Երևանում, այլև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական և ժամանակավոր անդամների զգալի մասը՝ միջազգային գլխավոր հարթակում:

Անցնող շաբաթ կառույցում երկու հանդիպում հրավիրվեց հայ-ադրբեջանական լարվածության քննարկման օրակարգով:

Հայաստանի ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքի դուրսբերում, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման անթույլատրելիություն, սահմանազատման անհրաժեշտություն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերհանում, զինված ճանապարհով հակամարտության լուծման բացառում:

Աշխարհաքաղաքական հարցերում առաջնային դերակատարում ունեցող 15 երկրների մասնակցությամբ քննարկման գլխավոր շեշտադրումներն էին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում