ԹԹերեզա Կասյան

Քննարկվել է հայ-վիետնամական առևտրատնտեսական կապերի ամրապնդման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը

Քննարկվել է հայ-վիետնամական առևտրատնտեսական կապերի ամրապնդման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը

Նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը սեպտեմբերի 16-ին ընդունել են Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դանգ Մին Խոյին:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությանը, տրանսպորտային և լոգիստիկ ծառայությունների ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր։

 

Կարևորելով 2017 թվականին Հանոյում կայացած առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի արդյունքները՝ կողմերն անդրադարձել են նաև հանձնաժողովի երկրորդ նիստի և դրա շրջանակում գործարար համաժողովի կազմակերպման հնարավորությանը։
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում