Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան

Մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե

Մալխաս Ամոյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով

ԴԴավիթ Մուրադյան

Իրադարձություններն ազդել են նաև քաղաքացիական բնակչության վրա. ՄԱԿ-ում Մեքսիկայի ներկայացուցիչը՝ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Իրադարձություններն ազդել են նաև քաղաքացիական բնակչության վրա. ՄԱԿ-ում Մեքսիկայի ներկայացուցիչը՝ Ադրբեջանի ագրեսիայի մասին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում Մեքսիկայի ներկայացուցիչ Խուան Մանուել Գոմես Ռոբլեդոյի ելույթը: 

«Ողջունում ենք պարոն Յենչայի զեկույցը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին, որոնք ներկա են այս նիստին: Մեքսիկան իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին տեղի ունեցած բախումների կապակցությամբ: Ցավոք, երկու կողմից էլ տասնյակ զոհեր կան:

Եվ, ինչպես արդեն նշեցինք, ցավալիորեն, այդ իրադարձություններն ազդել են նաև քաղաքացիական բնակչության վրա: Կողմերին կոչ ենք անում հարգել հրադադարի ռեժիմը: 2020 թ. հակամարտությունը երկու երկրների միջև այդ երկրների քաղաքացիների և քաղաքացիական համակարգերի համար թանկ արժեցավ: Միջազգային հանրությունը պետք է հնարավորն անի նման դեպքերի կրկնությունից խուսափելու համար: Կողմերը պետք է հավատարիմ մնան բոլոր պայմանավորվածություններին, այդ թվում՝ 2020 թ. նոյեմբերի փաստաթղթին: Նրանք պետք է տարաձայնությունները լուծեն երկխոսության միջոցով: Կոչ ենք անում միջազգային հանրությանը և կողմերին, որոնք հակամարտության կողմերի վրա ազդեցություն ունեն, համոզել նրանց՝ վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջ: Աջակցում ենք բանակցային ջանքերին, մասնավորապես՝ Ռուսաստանի և ԵՄ նախաձեռնություններին: Մեքսիկան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերջ տալ ռազմական ընդհարումներին և վերադառնալ դիվանագիտության ուղի: Դա կօգնի լուծել դեռևս առկա տարաձայնությունները»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում