ԴԴավիթ Մուրադյան

ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան կայցելի սեպտեմբերի 15-ին, գլխավոր քարտուղարը՝ հաջորդ շաբաթ

ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան կայցելի սեպտեմբերի 15-ին, գլխավոր քարտուղարը՝ հաջորդ շաբաթ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելությունը Հայաստան կայցելի սեպտեմբերի 15-ին: Այն կգլխավորի գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: Այդ մասին  հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Ըստ խոսնակի՝ այդպիսով կառույցը սկսել է իրականացնել սեպտեմբերի 13-ին գումարված Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի պայմանավորվածությունները: Նիստը վերաբերում էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակը գնահատելու նպատակով ՀՀ առաքելություն ուղարկելուն և կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներին մանրամասն հաշվետվություն ներկայացնելուն:

Զայնետդինովը տեղեկացրել է, որ առաքելության կազմում կլինեն ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության քարտուղարության աշխատակիցներ են և ՀԱՊԿ միացյալ շտաբի զինվորականներ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում