ՄՄարիամ Մխիթարյան

Շառլ Միշելը ողջունել է հայ ռազմագերիների ազատ արձակումը

Շառլ Միշելը ողջունել է հայ ռազմագերիների ազատ արձակումը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է հինգ հայ ռազմագերու ազատ արձակումը, որը հետևել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը:

«Ողջունում եմ ևս հինգ հայ գերիների հանձնումը: Այն տեղի է ունեցավ երկկողմ ձևաչափով բանակցության արդյունքում, ինչի համար ողջունում եմ և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: Հումանիտար բոլոր առկա խնդիրների լուծումը առանցքային առաջնահերթություն է»,-  շեշտել է Միշելը Թվիթերի իր էջում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում