ՎՎարդուհի Հարությունյան

Լավրովն ու Աբդոլլահիանը պայմանավորվել են համագործակցել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ

Լավրովն ու Աբդոլլահիանը պայմանավորվել են համագործակցել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ քննարկվել են երկկողմ համագործակցության արդիական հարցեր՝ կապված օգոստոսի 31-ին Մոսկվայում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ:

Նախարարներն անդրադարձել են բարձր և բարձրագույն մակարդակով առաջիկա շփումների ժամանակացույցին, պայմանավորվել են համագործակցել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում