ԳԳևորգ Թոսունյան

ՀՀ ժողովրդական նկարիչ Արկադի Բաղդասարյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

ՀՀ ժողովրդական նկարիչ Արկադի Բաղդասարյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրա­պետության ժողովրդական նկարիչ Արկադի Բաղդասարյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով: Արկադի Բաղդասարյանը՝ Արկոն, ծնվել է 1945 թ. օգոստոսի 25-ին Բաքվում:

Ուսանել է Բաքվի գե­ղարվեստի ուսումնարանում, իսկ 1971 թվականին ավարտել Երևանի գեղարվեստաթատերական ինստի­տուտը, որտեղ դասավանդել է շուրջ 8 տարի: Իր կերտած կտավներում կարողացել է միահյուսել մանրանկարչության և արդի գեղանկարչության ավանդույթները: Արկադի Բաղդասարյանը 100-ից ավելի կտավների հեղինակ է, որոնց թվում՝ «Կոմպոզիցիա», «Նոկտյուրն Ա», «Նոկտյուրն Բ», «Խաչե­լություն», «Հայաստան», «Քրիստոս», «Հրեշտակ» և այլն:

Նրա ստեղծած կտավ­ներին բնորոշ են խիստ մշակված պայծառ մակերեսները:

Նկարիչն անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել ոչ միայն Հայաստանում և Արցախում, այլև Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում:

1976 թ. Արկադի Բաղդասարյանը Հայաստանի նկարիչների միության անդամ է: Նրա կտավները զարդարում են Հայաստանի ազգային պատկե­րասրահի, Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանի, Գրիմ եղբայրների թանգարանի և այլ նշանավոր թանգարանների սրահները:

2003 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի, իսկ 2015 թ.՝ Հայաստանի ժողովրդական նկարչի կոչմանը: Մշակութասեր հանրության, նրա արվեստի երկրպագուների և գործընկերների հիշողության մեջ նա կմնա որպես սիրելի, բարեկիրթ և պարկեշտ անձնավորություն և արվեստագետ:

Արկադի Բաղդասարյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ ժ. 18:00-20:00-ն՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 3-ին՝ ժ. 11:00-13:00-ն, Հայաստանի նկարիչների միությունից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում