ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը բնականոն ընթացքի մեջ է. Արման Եղոյան

Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը բնականոն ընթացքի մեջ է. Արման Եղոյան

Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը բնականոն ընթացքի մեջ է. այս մասին օգոստոսի 25-ին ասել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Ժան Մոնե «Իրավական մոտարկման լաբորատորիա» մոդուլի նախաձեռնությամբ Հայաստանում անցկացվող ամառային երկշաբաթյա դասընթացի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

Օգոստոսի 15-26-ը «ԵՄ-ն և հարևան պետությունները. Արևելյան գործընկերության երկրների իրավական կարգերի իրավական մոտարկում և եվրոպականացում» ծրագրի շրջանակում իրականացվող դասընթացին մասնակցում են մի խումբ ուսանողներ Լիտվայից, Գերմանիայից, Հայաստանից և Մեծ Բրիտանիայից:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է համաձայնագրի իրականացումն ըստ ոլորտների, խոսել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ներկա փուլից: Հարցուպատասխանի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև մասնագիտական խնդիրներին վերաբերող հարցեր:

Հանդիպումից հետո ամառային դպրոցի մասնակիցները շրջայց են կատարել խորհրդարանի շենքի տարածքում, այցելել Ազգային ժողովի թանգարան և գրադարան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում