Նիկոլ Փաշինյանը ժամանել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք

ԼԼիլիթ Ասատրյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք, որտեղ օգոստոսի 14-ին տեղի է ունեցել պայթյուն:

Կառավարության ղեկավարին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը:

Վարչապետ Փաշինյանին ներկայացվել են որոնողափրկարարական և հրդեհի մարման աշխատանքների ընթացքը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն. կա 6 զոհ, 16 անհետ կորած: Բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվը 61 է:

Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 24 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:

Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում