Ո՞վ կկանգնեցնի Ադրբեջանին. Նատալի Լուազո

ԴԴավիթ Մուրադյան

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԿԱՆԳ ԱՌՆԵԼ. ԼՈՒԱԶՈ
Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն Twitter-ի իր միկրոբլոգում արձագանքել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի գրառմանը, որով վերջինս ներկայացրել էր Բաքվի հավակնությունները Սյունիքի նկատմամբ:

«Բացի նրանից, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ և բռնկվում է յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում, Ադրբեջանը դրանում ավելի մեծ հնարավորություններ է տեսնում և, կարծես, չի ցանկանում կանգ առնել և բավարարվել ձեռք բերածով։ Ո՞վ կկանգնեցնի նրան, և ո՞վ կպաշտպանի Հայաստանը։ Մի՞թե մենք չենք կարող միաժամանակ հետևել մի քանի ճգնաժամի»,- գրել է եվրապատգամավորը:

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻԱՆ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան: «Ես մտահոգված եմ այն հաղորդագրություններով, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի համաձայնագիրը և ձեռնարկել է չհրահրված հարձակում Արցախի ժողովրդի նկատմամբ։ Ես վճռականորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան և միանում միջազգային հանրությանը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանում»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Սանչեսը։

ՇՄԻԴԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը ողջունել է Հայաստանի ու Թուրքիայի ջանքերը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Ելույթ ունենալով Անկարայում դեսպանների 13-րդ համաժողովի բացմանը՝ նա կարևորել է Թուրքիայի ներդրումը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում և աշխատանքը շահագրգիռ կողմերի հետ:

Շմիդը նաև տեղեկացրել է, որ կհանդիպի Հայաստան-Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։

ԱՄՆ-Ը ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԵՎՍ 1 ՄԼՐԴ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ

ԱՄՆ-ը Ուկրաինային 1 մլրդ դոլար ծավալով ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացնում՝ հայտնել են Պենտագոնից: Նշվում է, որ դա Վաշինգտոնի ռազմական օգնության խոշորագույն փաթեթն է Կիևին:

ԱՄՆ պաշտպանական գերատեսչության տվյալով՝ փաթեթում կներառվեն HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և NASAMS շարժական զենիթային հրթիռային համալիրների համար զինամթերք, 1000 հակատանկային Javelin համալիրներ, այլ զենք ու զինամթերք: Նոր փաթեթը հաշվի առնելով՝ Կիևին ամերիկյան ռազմական օգնության ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 9,8 մլրդ դոլար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում